Վահագն Հովակիմյանը մեծ ձգտում ուներ աշխատել Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն» ՀԸ-ում. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Իմ քայլի» շատ գործընկերների ելույթներ ելույթ ունենալու համար են և շատ հաճախ ինքնանպատակ բնույթ են կրում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերվում «Իմ քայլի» այն հայտարարություններին, որ Գագիկ Ծառուկյանը ելույթ չի ունենում:

«Պարոն Ծառուկյանը բազմաթիվ անգամ է անդրադարձել այդ թեմային՝ նշելով, որ ԲՀԿ-ն մեկ կուռ քաղաքական թիմ է, և բոլոր որոշումները կայացվում են խմբակցության ղեկավարի հետ քննարկման ժամանակ: Պարոն Ծառուկյանի բացակայությունները պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ լինելու հետ: Այսինքն՝ հանդիպումներ, գործուղումներ և այլն»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ ստացվում, որ այս դեպքում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությունը և մյուս աշխատանքներն անհամատեղելի են և նա պետք է ընտրի՝ ինչով է զբաղվելու, Իվետա Տոնոյանն ասաց. «Դրանք գործունեության տարբեր ոլորտներ են, և ԲՀԿ-ի գործունեությունը ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել: Այդ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է խմբակցության ղեկավարի գործունեությամբ: Այսօր ինչ-որ հայտարարություններ եմ լսում ԲՀԿ-ի կարճ հիշողության մասին: Պատգամավոր Վահագն Հովակիմյանը հորդորեց թարմացնել ԲՀԿ-ի պատգամավորների հիշողությունը, որ պարոն Ծառուկյանը միայն վերջերս է սկսել ելույթներ ունենալ ԱԺ-ում: Ինձ համար տարօրինակ էր Վահագն Հովակիմյանի այդ հայտարարությունը՝ կապված հիշողության կորստի հետ: Ես կարծում եմ, որ պարոն Հովակիմյանի մոտ է հիշողության կորուստ դրսևորվում, որովհետև նա բազմաթիվ անգամներ «Հայկական ժամանակ»-ից հեռացվելուց հետո շատ ինտենսիվորեն աշխատանք էր խնդրում Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում: Նա մեծ ձգտում ուներ աշխատել «Կենտրոն» հեռուստաընկերությունում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան