Չկա՞ մտավախություն, որ գովազդներից բյուջե հոսող գումարները կհոսեն սոցիալական ցանցեր․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կամ լիցենզիա չունեցողների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ տարածվող գովազդները՝ այդ թվում և սոցիալական ցանցերում։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հարցադրում հնչեցրեց՝ չկա՞ արդյոք վտանգ, որ այդ գովազդներն արգելելու արդյունքում բյուջե մուտքագրվող գումարները կուղղվեն սոցիալական ցանցեր, որտեղ, ըստ էության, դժվար է արգելել գովազդները, թեև շեշտեց, որ կիսում է նախագծի հեղինակների բոլոր մտահոգությունները։

Հարցին ի պատասխան՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը կտա հնարավորություն արդեն մեխանիզմներ կիրառել սոցիալական մեդիայում և ֆեյսբուքում այսօրինակ գովազդներն արգելելու համար։

Թանդիլյանը նաև հավելեց՝ առաջարկված նախագիծը թեև ամեն դեպքի համար հնարավոր չի լինելու կիրառել, սակայն կդառնա կանխարգելիչ գործոն և էականորեն կկրճատի այդ գովազդների տարածումը, իսկ ինչ վերաբերում է գովազդներից բյուջե եկող գումարներին, ապա ինքը նախընտրում է այդ տարբերակով բյուջե գումարներ չհոսեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան