ԼՀԿ-ն առաջարկում է սահմանափակել վարկերի տրամադրման մասին օր օրի աճող գովազդները՝ այդ թվում ֆեյսբուքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է սոցցանցերում մեծ ծավալների հասնող ֆիզիկական անձանց  կողմից տարածվող գովազդներից բխող վտանգներից։

«Պարզել ենք, որ այս անձինք որևէ առնչություն չունեն բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների հետ, այլ ունենալով ընդամենը որոշակի ֆինանսական և իրավական գիտելիքներ՝ մարդկանց առաջարկում են բանկերից ստանալ ծառայություններ, որոնք քաղաքացիները նույնությամբ կարող են ստանալ առանց որևէ միջնորդի, բայց պահանջում են միջնորդավճարներ, որոնք հաճախ կազմում են վարկերի 25-30%-ը, ընդհուպ՝ 40 տոկոսը՝ արդյունքում քաղաքացիների համար է՛լ ավելի թանկացնելով առանց այդ էլ թանկ վարկերը»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանն ասաց, որ առկա է հնարավորություն ֆեյսբուքում նմանատիպ գովազդներն արգելելու համար, սակայն այն հնարավոր կլինի իրականացնել իրենց առաջարկած փոփոխություններն իրականացնելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան