Պատրաստ եղեք, գուցե մտնեմ քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, ախորժակս գրգռեցիք. վարչապետը՝ Զեյնալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ի՞նչ է նշանակում՝ քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում։ Կարո՞ղ եք բացատրել, թե դա ի՞նչ է նշանակում, և էդ քրեակատարողական հիմնարկի պետը դեռ շարունակո՞ւմ է աշխատել իր պաշտոնում»,- այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպիսի հարց ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ինչին ի պատասխան վերջինս նշեց, թե այդպիսի փաստ իրեն հայտնի չէ․ «Բոլորին հանձնարարված է՝ ստուգվում է, որևէ մեկի խցի դուռը բաց չի, որևէ մեկի «վալչոկը» բաց չի, որևէ մեկը արտոնյալ չի, չկա այդպիսի մեկը, որի խուցը չի խուզարկվում, ստուգվում»։

Վարչապետը նաև հետաքրքրվեց՝ հեռախոսներ էլ չկա՞ն ՔԿՀ-ներում, Արտակ Զեյնալյանը նշեց, որ կան, բայց դրանք պարբերաբար հայտնաբերվում ու վերցվում են:

«Պետք ա ճանապարհը փակել, որովհետև այսօր Հայաստանում բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց ՔԿՀ-ների՝ կապի միջոցների օգտագործմամբ»,- արձագանքեց վարչապետը։

Նախարար Զեյնալյանն առաջարկեց խնդիրը լուծելու համար կապերը խլացնել հիմնարկներում։ Վարչապետն իր հերթին նկատեց, որ առանց ՔԿՀ-ների հիմնարկների աշխատակիցների իմացության հնարավոր չէ հեռախոսներ պահել։

Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց՝ ՔԿՀ-ներում սննդի որակի խնդիր կա՞, թե՝ ոչ։ Պարոն Զեյնալյանն ասաց, թե էական փոփոխություն կա այդ առումով՝ հանձնուքների ծավալն է պակասել։

Վարչապետը մեկ այլ հարց ուղղեց՝ ո՞վ է հետևում, որ ՔԿՀ-ներում կառավարության որոշմամբ սահմանված քանակի ու որակի ուտելի սնունդ տրվի դատապարտյալներին․ «Դուք հիմա երաշխավորո՞ւմ եք, որ այնտեղ հիմա նորմալ, ուտելի սնունդ է տրվում անձանց»։ Արտակ Զեյնալյանն ասաց, թե ինքն անձամբ համտեսել է սննդից և դիտողություններ չկան։ Նա նաև ավելացրեց, որ մտածում են սննդի պատրաստումը նախապատվիրակելու մասին, որպեսզի սնունդը դրսում պատրաստվի ու ներս տարվի հիմնարկ․ «Այլ ընկերություն պատրաստում է մեծ տեսականիով ու լավ որակով սնունդ, սա պիլոտային ծրագիր է։ Դրանով մենք կբացառենք կոռուպցիան այս ոլորտում»։

Վարչապետն արձագանքեց․ «Շատ լավ, ամեն դեպքում պատրաստ եղեք, գուցե մտնեմ քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, ախորժակս գրգռեցիք էնքան պատկերավոր նկարագրեցիք Քրեակատարողական հիմնարկների սնունդը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան