Խուճապահար են եղել «Իմ քայլը» խմբակցության անդամները. Թեհմինա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները շարունակում են նախկին իշխանությունների գործելաոճը և մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշումներ են կայացնում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով աղբատար մեքենաների գնման հարցը գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ներառելու խնդրին:

«Հստակ խուճապահար են եղել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները: Նրանք նույն նախկին իշխանությունների գործելաոճն են շարունակում և մեկ գիշերվա մեջ ինքնագլուխ որոշումներ են կայացնում, իրենք պատրաստում են բոլոր փաստաթղթերը: Այսինքն՝ ո՛չ հանրությանը, ո՛չ ավագանու երկու խմբակցություններին՝ «Լույս»-ին և «Բարգավաճ Հայաստանին», որևէ բանի մասին չեն տեղեկացնում»,- հավելեց նա:

Նա զուգահեռ անցկացրեց այս հարցի և ձնամաքրման մեքենաների ձեռքբերման որոշման միջև. «Ձնամաքրման 9 մեքենաներն առանց մրցույթի գնելու ժամանակ քաղաքապետարանի պաշտոնական կայքում լուր տեղադրվեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Կամազ» ընկերությունը: Երբ մենք բացեցինք գնման ակտերը, հստակ երևաց, որ գնումը կատարվել է մեկ անձից: Այստեղ մենք հստակ կարող ենք այս հանգամանքը կասկածի տակ դնել, որովհետև թե՛ երեկվա նրանց հայտարարությունը, թե՛ հապճեպ՝ մեկ գիշերվա մեջ հարցը Կառավարության նիստ մտցնելը շատ տարօրինակ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան