Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնանկ չի արվի․ դա պահանջող նախագծին կողմ քվեարկեցին միայն ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման» նախագիծը, որով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց խմբակցությունը պնդում է Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ իրենց ամբողջ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ մեկ անգամ պաշտոնյային ԱԺ հրավիրելն ու նրա պարզաբանումները լսելը չի կարող հիմք հանդիսանալ նրա պաշտոնանկության համար։

Նախագիծը մերժվեց 67 դեմ, 41 կող, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս նախագիծը շրջանառության մեջ էր դրել Կառավարությանը ներկայացրած գրավոր հարցապնդումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։