Բոլոր նրանց, ովքեր կփորձեն դանակ և զենք ֆռռացնել, ասֆալտին կփռենք ու պատերով կտանք․ Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանի բարձրաձայնած խնդրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում  բարձրաձայնեց Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում տիրող լարված իրավիճակի մասին՝ նշելով, որ համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի հրաժարականը և հաշվի առնելով այն, որ բողոքի ակցիա անող երիտասարդների մոտ, ըստ ականատեսների, եղել են դանակներ, կարող է կրկնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի պատմությունը։

Պատգամավորի բարձրաձայնած խնդրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իրականում այս հարցը դարձյալ սուպերվարչապետության մասին է․ հիմա մենք ուզում ենք, որ Կառավարությունը միջամտի, օրինակ՝ եթե Զարթոնքի դեպքում միջամտեինք, կասեին, ա՛յ կառավարությունը միջամտեց։ Ես իմ դիրքորոշումն արտահայտել եմ և կրկնում եմ՝ եթե գյուղերում կա բողոքի չընդհատվող ալիք, գյուղապետը թող տա հրաժարական և նշանակվեն նոր ընտրություններ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դանակներ են տեսել, ապա նշեմ, որ բոլոր նրանք, ովքեր բռնությամբ կփորձեն հարցեր լուծել, դանակ, զենք ֆռռացնել, ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ նաև պատերին կտանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։