Թումանյանի սոցիալական աջակցության գործակալությունում խոշոր չափի ապօրինի վարձատրություն ստանալու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
03.09.2026 | 14:36
ՌԴ-ի հետ քննարկում ենք Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:27
Ռուսական գիտահետազոտական ​​նավը Նորվեգիայում կալանվել է՝ ուկրաինական «Նավթոգազի» պահանջով
03.09.2026 | 14:18
Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:15
Արգենտինայում խաղերը 10-րդ րոպեին կընդմիջեն Մեսիի պատվին
03.09.2026 | 14:06
Ես սրտի օլիգարխ չունեմ․ հանձնարարել եմ իրավապահներին վարույթ նախաձեռնել Նարեկ Նալբանդյանի նկատմամբ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ավարտվել է Լոռու մարզպետա­րանի Թուման­յանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվա­ծի 3-րդ մասի 1-ին կետով, 3121-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ա. Ղ.-ն ընտանիքների անապահովության գնահատման համակար­գում հաշվառվելու նպատակով, 2013թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալության պետ Ա. Գ.-ին, ներկայացել որպես միայնակ մայր և ընդգրկվել ընտանիքների անապահո­վութ­յան գնահատման համակարգում:

Որոշ ժամանակ անց վերջինս տեղեկանա­լով Ա. Ղ.-ի կողմից փաստացի ամուսնու հետ համատեղ բնակվելու և այդ հանգամանքն իրենցից թաքցնելու մասին՝ 2014թ. հունվար ամսվա վերջին քաղաքացուն հրավիրել է իր աշխատա­սենյակ և իր լիազորութ­յունների շրջանակներում՝ ամուսնու հետ համատեղ բնակվելու հան­գա­մանքն անտեսելու և նրան այդ հիմքով ընտանիքների անապահովության գնահատման համակար­գից դուրս չթողնելու նպատակով, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել գործակալութ­յան մասնագետ Ա. Թ.-ի միջոցով իրեն տալ յուրաքանչյուր տարվա համար վճարվող մի քանի ամսվա նպաստի գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալութ­յան նշված մասնագետը ապահովել է ուղիղ կապ գործակալության պետի և քաղաքացու միջև և վերջինիս կողմից անձամբ ու որպես միջնորդ հանդես եկած նրա մոր՝ Ե. Ղ.-ի միջոցով, 2015-2017թթ. գործակալության շենքում մաս-մաս ստացած ապօրինի վարձատրության գումարը փոխանցել է Ա.Գ.-ին՝ այդ կերպ օժանդակելով վերջինիս ապօրինի վարձատրություն ստանալուն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալության նախկին պետը սոցիալական աջակցության նպաստի շահառու ևս մեկ անձից, նույնպիսի նպատակներով, պահանջել է ապօրինի վար­ձատրություն` տարվա մեկ ամսվա նպաստի գումարը՝ 37.500 ՀՀ դրամ, որը 2011-2016 թվականների ընթաց­քում` երկու ամիսը մեկ, անձամբ ստացել է  իր աշխատասենյակում:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալության նախկին պետ Ա. Գ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.105.545 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար, իսկ Ա. Թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111 հոդվածի 1-ին մասով՝ Ա. Գ.-ի կողմից 116.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու համար:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Ա.Թ.-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է:

Առաջադրված մեղադրանքներում ինչպես գործակալության նախկին պետը, այնպես էլ մասնագետն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Ա. Գ.-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ է մուծվել 1.105.545 ՀՀ դրամ գումարը՝ որպես վնասի հատուցում:

Գործակալության մասնագետ Ա.Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ գործակալության նախկին պետ Ա. Գ.-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:

Քրեական նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ միասին ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է հաղորդագրությունում: