Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց՝ այդ թվում և ԳԱԼԱ-ն, քաղաքական հետապնդման ենթարկվի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը  2007 թվականի հոկտեմբերի 17-ին գնացել է Գյումրի և ԳԱԼԱ ՀԸ հարցազրուց է տվել, որից հետո այդ ՀԸ-ի նկատմամբ սկսվել է  բռնարարքների շարք ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի կողմից։

«ԳԱԼԱ ՀԸ-ն տուգանվել է 25 մլն դրամով։ Այդ որոշումը բողոքարկվել է ՄԻԵԴ, որը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում։ ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վերաբացել է գործը և վերացրել 25 մլն դրամ տուգանքի ակտը, ինչից հետո պետությունը բողոք է բերել ընդդեմ վարչական դատարանի որոշման և ԳԱԼԱ ՀԸ-ի կրած 25 մլն դրամ վնասը չի պատրաստվում վերադարձնել որպես պետություն»,- իրավիճակը ներկայացրեց Մարուքյանը՝ վարչապետ Փաշինյանից հետաքրքրվելով ՝ արդյոք ծանոթ է այս իրավիճակին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ չէ ներկայացված դեպքին, կծանոթանա: Միայն կարող է ենթադրել, որ այդ բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007 թվականին իրականացրել են այդ ստուգումները։

«Խնդիրը լուծելիության տիրույթում է»,- ասաց  Փաշինյանը՝ հավելելով․ «Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց՝ այդ թվում և ԳԱԼԱ-ն, քաղաքական հետապնդման ենթարկվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան