Հյուսիս-հարավի ծրագիրը չենք կարողանալու ժամանակին ավարտել․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հյուսիս-Հարավի» նախագիծը չենք կարողանալու ժամանակին ավարտել. Հակոբ Արշակյան Նախկինում որոշ ուշացումների պատճառով մենք չենք կարողանալու այդ ծրագիրը ժամանակին ավարտել՝ չնայած ամբողջ թափով ընթանում են աշխատանքները: Այսօր հրավիրված մամուլիսում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ծրագրով 3-րդ տրանշով շինարարական աշխատանքները շարունակվում են: Այս տարի պետք է ավարտեինք Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածը, բայց նախկինում որոշ ուշացումների պատճառով մենք չենք կարողանալու այդ ծրագիրը ժամանակին ավարտել»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ հիմա վերջնաժամկետի հետ կապված բանակցում են ընկերության հետ. «Մենք միտված ենք, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնեն: Բայց քանի որ, գիտեք, տեխնիկական հարցեր կան, փորձում ենք իրենց նույնպես լսել, հասկանալ և վերջնաժամկետը ֆիքսել: Այս մասին կտեղեկացնենք»: Եվս մեկ խոշոր ծրագիր էլ նախատեսվում է իրականացնել Սյունիքի մարզում՝ Սիսիան-Քաջարան հատվածում:

«8.7 կմ երկարությամբ մեծ թունելի և 3 կամուրջի շինարարությամբ մենք կարողանում ենք այդ հատվածում շուրջ երկու ժամով կրճատել երթևեկության տևողությունը, բարձրացնել և՛ ճանապարհի կարգը, և՛ անվտանգությունը»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: