Նիկոլ Փաշինյանը դժգոհել է որոշ պաշտոնյաների աշխատանքից. ոչ աշխատանքային օրով հանդիպում է եղել կառավարությունում

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  խորհրդակացություն է տեղի ունեցել: Ներկա են եղել նախարարներ, ՊԵԿ ղեկավարը, ԿԲ նախագահը և Երևանի քաղաքապետը:

Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից հատ առա հատ պարզաբանումներ է պահանջել, թե իր տրված հանձնարարականներից որն է մինչ այս կատարվել: Վարչապետի հարցադրումները հիմնականում ուղղված են եղել տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարներին:

Կառավարության Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի պաշտոնյայից խիստ դժգոհ է եղել: Այն, որ Նիկոլ Փաշինյանին չի գոհացրել Կառավարության որոշ անդամների աշխատանը, Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև վարչապետի մամուլի խոսնակը:

Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին բավարարե՞լ է գերատեսչությունների ղեկավարիների զեկուցումները, թե՝ ոչ: «Վարչապետն ուշադիր լսել է, տվել է գնահատականներ, ամեն դեպքում առանձին գնահատականներ են եղել և պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման կարգի խորհրդակցությունները»:

Ճշտող հարցին՝ Փաշինյանի գնահատականները դրակա՞ն են եղել, թե՝ բացասական, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց՝ «հիմնականում դրական»:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նոր հանձնարարականներ է տվել և հորդորել, որ դրանց կատարմանը խիստ հետևողական լինեն:

Factor.am-ը վարչապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե որն է եղել փակ հանդիպման նպատակը. «Դա փակ չէր, պարզապես խորհրդակացություն էր: Ինչո՞ւ եք անունը փակ դրել»:

Դիտարկմանը, որ այն մամուլի կողմից  չի լուսաբանվել,  վարչապետի խոսնակն արձագանքեց՝ Նիկոլ Փաշինյանը մեկ օրում մի քանի տասնյակ խորհրդակացություններ է ունենում, որոնցից ոչ բոլորն են լուսաբանվում:  Վարչապետի խոսնակը նաեւ ընդգծեց, որ  այդ խորհրդակցության մասին Վարչապետի աշխատակազմը պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

Նարեկ Կիրակոսյան