Չարենցավանի քաղաքային զբոսայգին «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության, այն պետք է վերադարձվի քաղաքացուն․ Ռոմանոս Պետրոսյան

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

Չարենցավանի քաղաքային զբոսայգին «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության, այն պետք է վերադարձվի քաղաքացուն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Կոտայքի Չարենցավան համայնքի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի Հրազդանի քաղաքային զբոսայգին վերադարձվեց հրազդանցուն։

Իրավական հնարավոր գործընթացներն` օրենքով սահմանված կարգով, արդեն մեկնարկել են։

Հ.Գ. Չարենցավանի քաղաքային զբոսայգին` շուրջ 12հա տարածքով, 2005թ.-ին 25 տարով «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության։ Մի քանի ամիս տևած ուղղակի և միջնորդավորված բանակցությունների միջոցով առաջարկել ենք մասնավորին` կամովին լուծելու վարձակալության պայմանագիրը և զբոսայգին վերադարձնելու համայնքին, սակայն վերջինս հրաժարվել է։

Նշեմ, որ համայնքը պատրաստ է և ի վիճակի է սեփական միջոցների հաշվին հիմնովին կանաչապատելու այգին, անցկացնելու ոռոգման և լուսավորության համակարգեր և այն դարձնելու հարդարված ու կանաչապատ հանրային զբոսայգի։

Կոտայքի մասնավորապես քաղաքային համայնքներում կանաչ գոտիներն ու զբոսայգիները, եթե ոչ Հողային օրենսգրքի 60֊րդ հոդվածով, ապա առնվազն` մեր արժեհամակարգային֊քաղաքական մշակույթով անձեռնմխելի են և պատկանում են բացառապես համայնքին ու նրա քաղաքացուն»,-ասված է քաղաքապետի գրառման մեջ։