ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարարին
Քաղաքականություն
16.04.2019 | 17:35ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 16-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Մոհամեդ Շուքեյրիի հետ:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև մեծ ներուժ ունեցող ոլորտային համագործակցության զարգացման ու ընդլայնման շուրջ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել միջգերատեսչական փոխայցելություններ»,- ասված է հաղորդագրությունում: