«Պետք է արգելափակել Կոնգրեսում հայկական օրինագիծը. այս տարի վիճակը լուրջ է». թուրք պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել. գրում է ermenihaber-ը:

Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ:

Թուրք պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայում ու Իտալիայում ցեղասպանության հարցով տեղի ունեցած զարգացումներից հետո հավանականություն կա, որ ԱՄՆ-ի սենատում էլ կարող է բանաձև ընդունվել՝ հիշեցնելով, որ ավելի վաղ նմանատիպ բանաձև նույնպես ներկայացվել էր, սակայն հաջողվել էր արգելափակել այն:

Ըստ Յըլմազի՝ բանաձևերի ընդունման դեպքում ԱՄՆ-ը «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչի որպես ցեղասպանություն», որից հետո կդադարեցնի համագործակցությունը դա ժխտողների հետ ու այդ թեմայով դասեր կավելացնի երկրի ուսումնական հաստատություններում:

«Այս տարի իրավիճակը լուրջ է և տարբեր նախորդ տարիներից: Քանի որ S-400-ների, Սիրիայի ու ՖԵԹՈ-ի (FETÖ-ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյույենի ղեկավարած կազմակերպություն, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) հարցում ԱՄՆ-ի հետ տարբեր ուղղություններով ենք շարժվում:

Կոնգրեսում Թուրքիայի վերաբերյալ բացասական մթնոլորտ է տիրում: S-400-ների թեման ճգնաժամի վերածած ԱՄՆ-ի որոշ ղեկավար շրջանակներ ապրիլի 24-ին այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ցանկանում են բերել Թուրքիայի օրակարգ ու այդ թեմայի միջոցով գոլ խփել Թուրքիայի դարպասին»,- ասել է թուրք պատգամավորը՝ կառավարությանը կոչ անելով ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը: