Անցումային արդարադատության վերաբերյալ իմ պատկերացումները մակերեսային են, ոլորտի մասնագետ չեմ․ ՍԴ դատավորի թեկնածուն՝ Արտակ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավոր ընտրելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչ տեսլական ունի անցումային արդարադատության մասին։

Պատգամավորին հետաքրքրեց՝ ի՞նչ  կառաջարկի Հովհաննիսյանը անցումային արդարադատության իրականացման ժամկետների հետ կապված։

Հարցին ի պատասխան ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ ոլորտի մասնագետ չէ, մանրամասներին չի տիրապետում և իր գիտելիքներն անցումային արդարադատության վերաբերյալ շատ մակերեսային են։

«Իմ պատկերացմամբ՝ անցումային արդարադատությունը մի գործընթաց է, որը պետք է տեղի ունենա նախօրոք հստակ որոշված ժամանակահատվածում։ Սովորաբար անցումային արդարադատության գործիքներ կիրառում են կա՛մ զինված ընդհարումների ժամանակ, կա՛մ մարդու իրավունքների խախտումների դեպքում, կա՛մ դիկտատուրայի ռեժիմի տապալման ժամանակ։ Հաշվի առնելով, որ անցումային իրավիճակը յուրաքանչյուր երկրում եզակի է, Ձեր հարցին պատասխանելու համար պետք է նստեմ և հասկանամ, թե ինչ իրավիճակ է երկրում»,- նշեց Գոռ Հովհաննիսյանը։

Նրա պատասխանից չբավարարվելով՝ Արտակ Մանուկյանը հարցրեց, այդ դեպքում՝ ինչպե՞ս է ինքը կողմ Կառավարության ծրագրին, ինչին ի պատասխան թեկնածուն նշեց, որ կողմ է անցնցում ժողովրդավարության անցմանը, բայց թե դրա ճանապարհին Կառավարությունն անցումային արդարադատության համար ինչ գործիքներ կկիրառի, դրանից տեղյակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան