Ոստիկանությունը գործով է ապացուցել, որ պետության հիմնասյուներից մեկն է. Վալերի Օսիպյանի ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ավելի քան մեկ դար Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանության առաջնագծում է, այլև գործով է հաստատագրել մեր պետության հիմնասյուներից մեկը լինելու իր առաքելությունը: Ոստիկանության 101-ամյակի առիթով այսօր՝ ապրիլի 16-ին կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին հայոց անկախ պետականության վերահաստատման առաջին իսկ օրից ոստիկանությունը և՛ երկրի ներքին անվտանգության երաշխավորն է, և՛ մասնակցում է սահմանների պաշտպանությանը, ինչպես նաև համակարգում հանրային կյանքի մի շարք կարևոր ոլորտներ:

«Ոստիկանությունը բոլոր ժամանակներում պատասխանատու է երկրի ներքին անվտանգության, հանրության անդորրի, քաղաքացու ապահովության համար: Այդպես էր կայացման 20-ական թվականներին, դժվարին 30-ականներին, պատերազմական 40-ականներին: Այդպես էր 90-ականներին, երբ վերականգնվեց Հայաստանի ինքնիշխանությունը, և ոստիկանությունն առաջին պետական կառույցն էր, որի կամավոր ստորաբաժանումներն աշխարհազորի հետ ուս ուսի պաշտպանում էին երկրի սահմանները»,- հավելեց Վալերի Օսիպյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան