Մի՛ փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ, սոցցանցերում զոմբիական հրահանգներ տալ․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերն ԱԺ լիագումար նիստում ընդգրկելու առաջարկը։

Սրա վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությանը բարեկամաբար խորհուրդ է տալիս վեր կանգնել հին մեթոդներից, քանի որ կարծում է, որ նրանք պետք է բերեն նոր Հայաստանի նոր շունչը։

«Երբ ինչ-որ առարկություն ենք բերում, ճտոցով հրահանգում եք սոցիալական ցանցերին, թե՝ վայ, հեղափոխության դեմ պայքար է սկսվել։ Հարգելինե՛րս, մենք չենք պայքարում հեղափոխության դեմ, հեղափոխությունը միայն ձերը չէ և մի փորձեք այն սեփականաշնորհել։ Մի՛ փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ, սոցիալական ցանցերում զոմբիական հրահանգներ տալ, որ զոմբիի նման հարձակվեն։ Ի՞նչ ենք ասում՝ ասում ենք՝ եկեք քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք, բայց այսպես դակել ու գնալ առաջ… ինձ մոտ առաջացնում են շատ վատ հիշողություններ ձեր և մեր կողմից այդքան դատապարտված անցյալից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան