ԲՀԿ-ն առաջարկում է 18 տարեկան զինվորին մարտական հերթապահության չուղարկել, «Իմ քայլ»-ը դեմ է՝ ռեսուրս չունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է  «Զինվորական ծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնություն, որով առաջարկվում է մարտական հերթապահության չուղարկել մեկ տարի չծառայած զինվորին, քանի որ 18 տարեկան զինծառայողներն անփորձ են մարտական հերթապահության համար։

Օրենքի նախագծով առաջարկվում է 12 ամիս զինվորական ծառայություն անցնելուց հետո նոր զինվորին ուղարկել մարտական հերթապահության։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նախագծի վերաբերյալ նշեց, որ այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է ԲՀԿ խմբակցությունը, բավարար չեն նախագիծն ընդունելու համար։

Ըստ Փաշինյանի՝ նախքան մարտկան հերթապահության անցնելը, զինվորներն անցնում են հնգամսյա դասընթաց, իսկ առաջարկվող փոփոխությունները կերկարացնեն այդ դասընթացի տևողությունը, ու մահվան դեպքերի այն վիճակագրությունը, որը դրված է նախագծի հիմքում, իրականությանը չի համապատասխանում։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս առաջարկեց օրենքի նախագիծն ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, որը հնարավորություն կընձեռի լսել նախագծին կողմ և դեմ ուժերի հիմնավորումները։

ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն էլ հավելեց․ «Խնդիրը վերաբերում է մեր պաշտպանությանը, էստեղ պոպուլիզմը դեր չունի: Հիմա հո չե՞նք կարող այս նիստին քննարկել՝ ռեսուրս ունե՞նք, թե՝ ոչ։ Այս պահին մենք այդքան ռեսուրս չունենք, երբ ունենանք այդ մասին կմտածենք»։

ԲՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած այս նախաձեռնությունը 38 կողմ, 67 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան