«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողներին հարցերին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հետ: Ապրիլի 15-ին կայացած հանդիպմանը պատգամավորները ներկայացրել են իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը,պատասխանել ուսանողների հարցերին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Կոպենհագենի համալսարանի «Միջազգային բանավեճ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչ Սելին Էմմա Լա Քուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ: Նրա խոսքով՝ Հայաստանն իր անցած ճանապարհով բավականին հետաքրքիր թեմա է քաղաքագիտությունն ուսումնասիրողների համար:

Ուսանողները այցելել են նաեւ Արցախի Հանրապետություն: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ հաղորդակցությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական էլիտաների մակարդակում, այլեւ հասարակական լայն շերտերի, որի համար արդյունավետ գործիք կարող են հանդիսանալ նաեւ առցանց հարթակները:

Պատգամավորներն ուսանողների խնդրանքով անդրադարձել են նաեւ ԵՄ, Ռուսաստանի եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին:Խորհրդարանականները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերի: