Հունաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հունաստանում ապրիլի 14-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվել էր Աթենքի Ռազմական թանգարանի սրահում, որին ներկա են եղել Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության և խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Միջոցառմանը ելույթ է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Տերենս Նիկոլաոս Քուիքը (Terence Nicholas Quick), իսկ խորհրդարանի անունից ներկաներին խոսք է հղել Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախաագահ Էլենի Ստամատակին (Eleni Stamataki):

Ձեռնարկի հիմնական բանախոսն էր հայտնի վերլուծաբան և լրագրող, «Ռեալ Նյուզ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոս Խաձինիկոլաուն (Nikos Hadjinikolaou).

Միջոցառումն ուղեկցվել է «Համազգային» մշակութային միության երգչախմբի և պարախմբի, դերասանուհի Քրիստինե Ալեքսանյանի ասմունքային կատարումներով:Միջոցառման ավարտին Հ.Մ.Ը.Մ թմբուկահարների, սկաուտների և Աթենքի քաղաքապետարանի նվագախմբի ուղեկցությամբ կայացել է հիշատակի քայլերթ դեպի Աթենքի Սինտաղմա կենտրոնական հրապարակ և, պատվո պահակախմբի ներկայությամբ, Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից»: