Ապրիլյան ցույցերի մասնակցի գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ են գնահատվել. ՀՔԱՎ

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

ՀՔԱՎ փոխանցմամբ՝ 2018թ. ապրիլի 19-ին Երևանի Արշակունյաց փողոցից բերման ենթարկված Ս․ Պողոսյանի հայցը 2019թ․ մարտի 21-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել։

Ս․ Պողոսյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Ս․ Պողոսյանին բերման ենթարկելու և սահմանված ժամկետից ավել ոստիկանության բաժնում պահելու՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դատարան է դիմել 2018թ․ նոյեմբերին։

Նա նշել է, որ Ս․ Պողոսյանը առանց օրենքով նախատեսված հիմքերի է բերման ենթարկվել և ոստիկանության բաժնում պահվել է սահմանված 3 ժամից ավելի՝ ժամը 12։30-17։00։ Դրանով խախտվել են նրա՝ հավաքների ազատության և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։

ՀՀ ոստիկանությունը, սակայն, հայցադիմումի պատասխանում չի ընդունել հայցվորի պնդումները։ Նշել է, որ Ս․ Պողոսյանը սահմանված ժամից ավել է պահվել ոստիկանության բաժնում, բայց ոչ դա, ոչ էլ ոստիկանների մյուս գործողությունները ոչ իրավաչափ չեն եղել։ ՀՀ ոստիկանությունը այս մեկնաբանություններն է տվել ոստիկանների բոլոր գործողությունների համար։ Հայցադիմումի պատասխանում, մասնավորապես, նշել են, որ «մի փոքր չեն պահպանվել» ժամկետները։