Այդ ակցիայի կազմակերպիչները Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են. Փաշինյանը՝ #SutNikol ֆլեշմոբի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Այսօր առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացվել: #SutNikol կարգախոսով որոշ քաղաքացիներ գրաֆիտի են պատկերել Երևանի տարբեր փողոցներում: Նրանք հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը տվել է խոստումներ և չի կատարում:

Factor.am-ը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այս նախաձեռնության մասին: Դիտարկմանը, որ նա ժամանակին խոսել է Սաշիկ Սարգսյանի «փայ մտնելու» մասին, բայց հիմա դրանք չեն բացահայտվում, վարչապետն ասաց. «Հիմա ինչ-որ բան ավարտվե՞լ է: Հիմա մենք վավերագրական ֆիլմի մեջ ենք և այն ավարտվու՞մ է: Արդեն գրվե՞լ է ֆիլմի վերջը, էկրանը սևացե՞լ է: Ինչը չի բացահայտվու՞մ: Այդ ակցիայի կազմակերպիչները, որքան հասկացա, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են: Հիմա Սերժ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ նրան չենք ձեռբակալե՞լ: Խորհուրդ եմ տալիս, որ ոչ մեկ չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը գալու է»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ խոստում չի կատարել, որին ի պատասխան հիշեցրեցին արագաչափերի մասին նրա նախկին դիրքորոշումը: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 50 հազարով տուգանքները պակաս են եղել: Մեր դիտարկմանն ի պատասխան ասաց Փաշինյանը:  «Եվ, միևնույն ժամանակ, զոհերն էլ են պակաս եղել, այն ժամանակ, երբ ավտոմեքենաների ներմուծումը կրկնապատկվում է ու եռապատկվում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնելու վերաբերյալ, սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա։

«Մենք էլ ասացինք՝ լավ, եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, ուրեմն եկեք փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեսզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք»,- ասաց ՀՀ վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան