Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Քաղաքականություն
15.04.2019 | 12:49Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահին Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ Նազարբաևը ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները՝ հույս հայտնելով, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։