Ակնկալում էի, որ yerevan.today-ում կատարվածից հետո կասեն՝ այ էս խմբագրությունում է տեղի ունեցել գաղտնալսումը, սակայն դա տեղի չունեցավ․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Yerevan.today-ի խմբագրությունում կատարված քննչական գործողություններից հետո անցել է 100 օր, սակայն չկա հայտարարություն, թե ի՞նչ է հայտնաբերվել այդ խմբագրությունից առգրավված համակարգիչներում։ Սա, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, արժանի է քննադատության։

Անդրադառնալով yerevan.today-ի խմբագրությունում կատարված քննչական գործողություններին էլ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրագրողական 10 կազմակերպություն հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք ակնկալում էինք, որ եթե նման կոշտ քայլերի են դիմել, ապա ունեն լուրջ փաստ և փաստարկ, սակայն չստացանք դրանք, և 10 լրագրողական կազմակերպություն հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վերադարձնել խմբագրության տեխնիկան և հրապարակել փորձաքննության արդյունքները։ Ես ակնկալում էի, որ իրենք փաստեր կբերեն ու կասեն, թե այս խմբագրությունից է գաղտնալսումը կատարվել․ միայն այդ պարագայում կարելի էր էդպիսի քայլերի դիմել»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ մինչ այսօր որևէ փաստարկ չի հրապարակվել և չկա նաև երաշխիք, որ խմբագրությունը կկարողանա օգտագործել իր տեխնիկան։

«Կարծում եմ, որ այդ բոլոր պահանջներն արդարացված են։ Ակնկալում ենք գոնե այն մասը, որը հրապարակման ենթակա է,  փորձաքննությունից առանձնացնեն և հրապարակեն, մյուս կողմից՝  պետք է տրվեն երաշխիքներ, որ եթե այդ տեխնիկան խմբագրությունում օգտագործվի, արտահոսքեր չեն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան