Իրական սեփականատերերին բացահայտելու համար կարևոր է, որ նրանց մասին տեղեկությունը ռեգիստրից տրամադրվի անվճար և հրապարակային․ ՀԿ տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենքում կատարվելու են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան հրապարակել նոր տեղեկություն բիզնեսների իրական սեփականատերերի մասին, ինչպես նաև ավելի կընդլայվեն այն ոլորտները, որոնց մասին տեղեկություններ կհրապարակվեն․ օրինակ՝ ներկայում գործող ռեգիստրում փակ և բաց բաժնետիրական ընկերությունների մասին տեղեկություններ չկան, ուստի օրենքում փոփոխություն կատարելուց հետո նաև բոլոր բաժնետիրական ընկերությունների մասին տեղեկություններ կլինեն։

«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։

«Կարևոր է նաև, որ այդ տեղեկությունը հասանելի լինի անվճար։ Ներկայումս դրա համար վճարում են 3000 դրամ։ Իրական սեփականատերերի բացահայտման այս կոնցեպտը կարող է աշխատել, եթե փաստացի գրանցվեն իրական սեփականատերերը, սակայն ռիսկ կա, որ այդ սեփականատերերը կարող են ստել։ Այդ ռիսկը կարող է չեզոքանալ, եթե նրանց մասին տեղեկությունը ռեգիստրից տրամադրվի անվճար և հրապարակային»,- ասաց Սոնա Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան