Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին պետք է արգելվի ԶԼՄ-ի սեփականատեր դառնալ․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ-ի օրենքում կա դրույթ, որով արգելվում է ունենալ երկու հեռուստաալիք կամ ռադիոալիք նույն սփռման գոտում, իսկ երբ մենք չգիտենք, թե ո՞վ է այդ հեռուստաալիքի  իրական սեփականատերը, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է կիրառվելու օրենքի այս դրույթը»,- այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման մտահոգություն հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնց հիմնադիրների մեջ կան օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններ, իսկ եթե մենք չենք կարողանում գտնել այդ գոտիներում գրանցված սեփականատերերին, ապա ի՞նչ պետք է անենք․ կարծում եմ՝ մենք պետք է Վրաստանի նման օրենքով արգելենք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների կողմից լրատվամիջոցների հիմնադրումը։ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի պարտավորություն նաև ապահովելու աշխատակիցների աշխատանքային իրավունքները, սակայն մի ոլորտում, որտեղ շրջանառվում են հսկայական սև փողեր և շատ լրագրողներ վճարվում են ծրարներով, ինչպե՞ս կարող ենք ապահովել այդ պարտավորությունը՝ այն է լրագրողների աշխատանքային իրավունքները»,- ասաց  Նավասարդյանը՝ նշելով, որ ինչպես այս, այնպես էլ առկա այլ խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է  ներկայացնել օրենսդրական փաթեթ, որի համար ունենք ընդամենը 1-2 տարի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան