Բիզնեսի և ԶԼՄ-ների իրական սեփականատերերի մասին տեղեկությունները կհրապարակվեն հանրային բաց ռեգիստրում․ Շուշան Դոյդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
Բոլորը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ լրատվամիջոցները պետք է օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերի անունները, իսկ նման գործելաոճը բերելու է ԶԼՄ-ների հեղինակության կտրուկ աճին․ այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Դոյդոյանը՝ նշելով, որ Կառավարության և քաղհասարակության հետ արդեն իսկ սկսվել են աշխատանքներ, որպեսզի ստեղծվի հանրային բաց ռեգիստր, որտեղ և՛ բիզնեսի բոլոր ճյուղերի, և՛ լրատվամիջոցների  իրական սեփականատերերի մասին հրապարակված տեղեկություն կլինի։

«Այստեղ շատ կարևոր մոտեցում է այն, որ չի թիրախավորվել որևէ ոլորտ․ խնդիրը կլուծվի առաջինը հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների հետ կապված, ապա հանրային բաց ռեգիստրում կհրապարակվեն նաև բոլոր ոլորտների մասին տեղեկություններ։ Այդ ռեգիստը լինելու է հանրային և բաց, որը հնարավորություն է տալու լրագրողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ստուգել այդ  տվյալները»,- ասաց  Շուշան Դոյդոյանը` հավելելով, որ այդ ռեգիստրի ամբողջական գործարկման համար պահանջվում է երկու տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան