Կտեսնենք քաղաքական ճնշումներ. լրատվամիջոցների և քաղհասարակության կողմից հակահարված կհասցնենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մենք մշտապես ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ցանկացած նոր իշխանության գալուց հետո տեղի է ունեցել լրատվամիջոցների վերաբաշխում, սակայն գործող իշխանության գալով նման բան տեղի չունեցավ: Օրինակ՝ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն այդպիսին չդարձան և այնտեղ առկա է ընդդիմության լայն շրջանակ, իսկ սա նշանակում է, որ մենք գնում ենք առավել քաղաքակիրթ կարգավորումների՝ լրատվամիջոցների հետ աշխատանքում։

Այս մասին այսօր «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Անդրադառնալով լրատվամիջոցների իրական սեփականատերերին բացահայտելու խնդրին՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ումից է ստանում իր համար կարևոր տեղեկությունները, որպեսզի դրանք կարողանա իր համար սրբագրել կամ համեմատել այլ աղբյուրներից ստացած տեղեկությունների հետ։

«Իհարկե՛, սա բոլորովին չի նշանակում, որ դա բերելու է ռեպրեսիվ մեթոդների կիրառման, եթե, օրինակ, ընդդիմադիր գործիչն ասում է, որ այս կամ  այն լրատվամիջոցն իմն է։ Բայց հստակ է, որ ամեն ինչ պետք է թափանցիկ լինի, իսկ այնտեղ, որտեղ կտեսնենք քաղաքական ճնշումներ, քաղհասարակության և լրատվամիջոցների կողմից կհասցնենք հակահարված»,- ընդգծեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան