«Ժառանգություն» կուսակցությունը դարձել է Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության դիտորդ անդամ

Լուրեր

29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դարձել է Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության դիտորդ անդամ:

««Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Ստանալով պաշտոնական հաստատումը՝  ուրախ ենք  հայտնելու, որ 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI-Centrist Democrat International)  վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:

 

Մեծ պատասխանատվությամբ ստանձնում ենք միջազգային այս հեղինակավոր  միության քաղաքական հարթակում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրակայման, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման եւ մեր ազգային շահերին առնչվող բոլոր խնդիրները բարձրաձայնելու ու հանգուցալուծելու  այս հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում: