Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու է Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի եւ «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռեւս ամբողջությամբ չօգտագերծված ներուժ։

Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարության ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են:

Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը եւ ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են: Ուշադրության է արժանի նաեւ Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տեւող շվեյցարական խաղաղության մեջ: