Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունն աշխարհի հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Շարունակելով խոսքը որպես տեսաբան ֆիզիկոս՝ նախագահն ասել է, որ տեսաբան ֆիզիկոսների հանրությունը մշտապես հավատացել է սև խոռոչների գոյությանը: Ցույց տալով վերջերս հրապարակված սև խոռոչի պատկերը՝ Արմեն Սարգսյանը նշել է. «Ես մշտապես հավատացել եմ, որ մի օր մենք կտեսնենք սա: Սակայն իրականությունն այն է, որ սա հսկայական քայլ է ինչպես ընդհանուր ֆիզիկայի և տիեզերքի, այնպես էլ ինքներս մեր մասին գիտելիքների բացահայտման տեսանկյունից: Սա բացում է զարգացման նոր դռներ:

Որպես անհատ՝ դիտելով այս նկարին կարող եմ ասել՝ սա՝ այս սև խոռոչը, պարզապես հիասքանչ է: Սակայն որպես մեկը, ով իր կյանքի մի մասն անցկացրել է բիզնեսում, քաղաքականության մեջ, ունեցել է հանրային կյանք, ուզում եմ ձեր հետ կիսել իմ մի շարք դիտարկումներն այն մասին, որ սև խոռոչները միայն տիեզերքում չեն: Նրանք գոյություն ունեն հանրային կյանքում, տնտեսական վարքագծում: Երբեմն այդ խոռոչներում են անհետանում տնտեսական միջոցները և գումարները: Շատ դժվար է հասկանալ, թե դրանք որտեղ են:

Դրանք գոյություն ունեն նաև հանրային կյանքում: Որպես ֆիզիկոս ես բացահայտել եմ, որ հանրային կյանքը նույնքան բարդ է, որքան մեր տիեզերքը: Բացահայտել եմ ևս մի հետաքրքիր իրողություն, որ բնության ու ֆիզիկայի օրենքները կարող են կիրառելի լինել հանրային վարքագիծը նկարագրելու ժամանակ: Տարօրինակ է, սակայն դա աշխատում է: Ես որոշակի ժամանակ եմ անցկացրել սրա շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար»:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ապագան ոչ միայն աստղագիտության մեջ, այլև մեր ամենօրյա կյանքում կախված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների նոր նվաճումներից: «Սա է պատճառը, որ նախագահ լինելու առաջին իսկ օրվանից ես քարոզում եմ, որ այս երկիրն ունի ներուժ՝ դառնալու աշխարհի առաջատար երկրներից մեկը: Քանի որ հավատացած եմ, որ այսօր մենք առերեսվում ենք մի աշխարհի, որտեղ 21-րդ դարի մեծագույն նվաճումները՝ լինեն դրանք տեսական ֆիզիկայում, քիմիայում, բիոլոգիայում, թե մյուս գիտական ոլորտներում, դառնում են ուսումնասիրության գործիքներ:

Քանի որ աշխարհը մուտք է գործել նոր ժամանակաշրջան, բոլորը քիչ, թե շատ ունենալու են նույն հնարավորությունները: Եվ անգամ փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները, որոնք են կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, և ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում: Երբեմն փոքրը ևս կարող է հիասքանչ լինել»,- ասել է Արմեն Սարգսյանը: