Զարթոնքի գյուղապետն իր ասելիքը կասի երկուշաբթի օրը, իսկ ՊՎԾ-ն էլ առերևույթ հանցագործության մասին տեղեկանք կուղարկի Դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խնդիրներ, կա նախնական տեղեկանք, որտեղ արտացոլված են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կստանան համապատասխան ընթացք և այդ տեղեկանքը կուղարկվի ՀՀ Գլխավոր դատախազություն:

Այս մասին այսօր Զարթոնք գյուղի գյուղապետի հետ քննարկումից հետո ասաց ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ հավելեց, որ գյուղպետն իր ասելիքը կասի երկուշաբթի օրը, իսկ իրենք էլ այդ տեղեկանքը կուղարկեն Դատախազություն:

Հարցին՝ արդյոք գյուղապետը կհայտարարի իր հրաժարականի մասին, Սանասարյանը պատասխանեց.

«Երկուշաբթի օրը կանի իր հայտարարությունը»:

Դավիթ Սանասարյանը բողոքի ակցիա իրականացնողներին հորդորեց ծայրահեղ քայլերի չգնալ և սպասել մինչև երկուշաբթի: