Ըստ որոշ աղբյուրների՝ աշխատանքից հեռացված Հայկ Մարտիրոսյանը ողնաշարի խնդիր է ունեցել. Հովսեփ Խուրշուդյան

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Հովսեփ Խուրշուդյանն, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի Նորագավիթի մաքսատուն կատարած այցին ու այնտեղ տեղի ունեցած միջադեպին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին եւ կարող է եւ հեռացվել (այլ բան է, թե ում կողմից եւ ինչ ընթացակարգով): Դրոշի հետ կապված դրվագը եկավ ընդամենը ամրապնդելու այդ՝ արդեն ձեւավորված կարծիքս:

Սակայն այսօր իմացա մի բան, որը, եթե ճիշտ է (իսկ աղբյուրս չեմ կարծում պատճառ ունի ինձ սխալ տեղեկություն տալու), արմատապես փոխում է իրավիճակը եւ կարող է հիմք դառնալ այդ հեռացման որոշման վերանայման համար, եթե անգամ այն եղել է «սեփական դիմումի համաձայն»:
Ինձ հայտնեցին, որ Ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետի (որտեղ նա սովորում էր) մի նեղ շրջանակ, տեղյակ է եղել, որ Հայկ Մարտիրոսյանը առնվազն այդ տարիներին ողնաշարի խնդիր է ունեցել, որի արդյունքում մեկ ուսը մյուսից ցածր է եղել եւ նա ստիպված է եղել դասերի հաճախել ռետինե հատուկ ամրակներով՝ ուսին եւ ողնաշարին հագած, որոնք ինչ-որ կերպ թույլ են տվել նրան շատ-թե քիչ աշխատունակ կեցվածք պահպանել:

Չգիտեմ որքանով եմ ճիշտ վարվում, որ հրապարակում եմ Հայկ Մարտիրոսյանի առողջությանը վերաբերող մի տեղեկատվություն, որն ինքը չի ուզել հրապարակի անգամ աշխատանքը կորցնելու վտանգի ներքո՝ արդարանալու համար: Հեռակա ներողությունում եմ խնդրում Հայկից դրա համար: Համենայնդեպս, իմ աղբյուրը չի կարողացել կապ հաստատել իր հետ, քանի որ նա անջատել է հեռախոսը եւ չի պատասխանում լրագրողների, իրավապաշտպանների եւ որեւէ մեկի հարցերին: Սակայն, սա մի բան է, որի չհրապարակելն էլ կնշանակեր ոտնահարված արդարություն եւ չիրացված արդարադատություն: Այսպիսով, սա կարեւոր է իմանալ նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին՝ որպես իր որոշումը վերանայելու հիմք:

Ի դեպ, այն որ Հայկը չի բարձրաձայնում այս հանգամանքը միայն դրական է խոսում իր մարդկային արժանիքների մասին»,-գրել է նա: