Զարթոնքի բնակիչները բացել են ճանապարհը, բայց երկաթգիծը շարունակում է փակ մնալ
Քաղաքականություն
13.04.2019 | 13:06Վաղ առավոտից Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը փակած Զարթոնք գյուղի բնակիչները այս պահին բացել են ճանապարհը, սակայն շարունակում է փակ մնալ երկաթգիծը. բնակիչները նստել են երկաթգծի վրա և շարունակում են պահանջել Զարթոնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վաղ առավոտից Զարթոնքում լարված է իրավիճակը, հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: