«Հասարակությունը փրկչի էր ընտրում, ոչ թե գործընկերոջ»․ քաղաքագետները հեղափոխության մեկ տարվա մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

«Հեղափոխությունից մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանն այլեւս նախկին վարկանիշը չունի եւ այդ պատճառով քաղաքական դաշտում փնտրում է թշնամիներ»,-համոզված է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը.

«Նրա մոտ ի հայտ է գալիս անսխալականության սինդրոմ։ Նրա մոտ էդ երեւույթը կա՝ ինքը ճիշտ է, բոլորը ճիշտ չեն, բոլորը սխալ են, եւ իրեն չեն կարողանում հասկանալ»։
Քաղաքական տեխնոլոգի կարծիքով, հեղափոխության մեկ տարում երկրում առանձնապես մեծ նշանակության դրական փոփոխություններ չեն եղել։
«Տնտեսության մեջ մենաշնորհներ չկան, այո։ Լրատվական դաշտն է ամբողջությամբ ազատ, այո, դա նույնպես իշխանությունների կողմից իրականացված դրական գործողություն է»,-ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Փոխարենն, ըստ քաղաքական տեխնոլոգի, նոր իշխանությունը չի կարող հպարտանալ ներդրումների աճով եւ դրանում որեւէ մեկին մեղադրել չի կարող։
«Նշում են, չէ՞, Հանրապետականները խանգարում են, բայց չորս ամիս է հանրապետականները չկան Ազգային Ժողովում, ու՞ր են ներդրումները»,-հարցնում է Արմեն Բադալյանը։

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը բնական է համարում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում կունենար վարկանիշի անկում․ «Որովհետեւ անկախ ամեն ինչից, գերսպասումներ կային, եւ էդ գերսպասումները հնարավոր չէր բավարարել»։

Քաղաքագետն ինքն էլ է տեսնում, որ Նիկոլ Փաշինյանին լրջորեն մտահոգում է իր վարկանիշի անկումը, եւ դրանով է բացատրվում կառավարության վերջին նիստերից մեկում Ազգային Անվտանգության ծառայությանն ուղղված հրահանգը՝ զգաղվել ֆեյքերով։

«Նախկինում էլ այդ ֆեյքերը կային, բայց այն ժամանակ բարձր վարկանիշի պարագայում, էյֆորիայի պարագայում դա առանձնապես չէր մտահոգում, որովհետեւ ոչ միայն ֆեյքերը, այլեւ իրական օգտատերերը պաշտպանում էին Փաշինյանին»,-նկատում է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

Նա հեղափոխության մեկ տարվա դրական գծերից է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է փորձում փոխել հայ հասարակության մտակերտվածքըը, ինչը միանշանակ չի ընկալվում։

«Էդ իր հայտարարությունները, որ պետք է բոլորս իրար հետ մաքրություն անենք, էդ իր նյարդային հայտարարությունները՝ կարգապահության շուրջ, այսինքն, մենթալիտետային փոփոխություններ է ուզում մտցնել, որը միանշանակ չի ընկալվում հասարակության մոտ, որովհետեւ հասարակությունն ի դեմս Փաշինյանի, փրկչի էր ընտրում, ոչ թե գործընկերոջ»,-ասում է պարոն Հակոբյանը։

Քաղաքագետը դրական է համարում կոռուպցիայի դեմ պայքարը, այստեղ հաջողությունն ակհայտ է, որովհետեւ Փաշինյանն անձամբ որեւէ կոռուպցիոն սխեմայում չկա։ Բայց համակարգային կոռուպցիան դեռ հաղթահարված չէ․ «Ես ուշադրություն կդարձնեի գնումների համակարգի վրա, որտեղ չեմ կարծում, թե շատ թափանցիկ են գործընթացները»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն, այնուամենայնիվ, զգուշացնում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակության հետագա պահպանումը կախված է տնտեսական հաջողություններից։

«Եթե երկար ժամանակ չլինեն, մոտակա կես տարին, մինչեւ այս տարվա վերջ չլինեն տնտեսության մեջ հաջողություններ, ապա այլընտրանքի պահանջ կլինի եւ կձեւավորվի այլընտրանքային նոր ուժ, որը բնականաբար Հանրապետականի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չի ունենա»,-ենթադրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխող կուսակցության ընդդիմությունը կարող է ծնվել հենց այդ ուժի միջից, գուցե նաեւ արտախորհրդարանական ուժ լինի, սակայն մի քանի ամիս հետո Նիկոլ Փաշինյանին արդեն դժվար կլինի իր անհաջողությունների մեղքերը բարդել նախկին իշխանությունների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան