Արմեն Սարգսյանն այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ: Այս մասին նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները:

Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշներն ու ճանապարհային քարտեզը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է Բարձրագույն դատական խորհրդին՝ գործունեության մեկ տարվա առթիվ: Նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դատական համակարգը մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից են՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ցանկացած երկրում և մանավանդ Հայաստանում պետության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ և առաջ հանրության վերաբերմունքից դեպի դատարան և արդարադատություն։ Չի կարող լինել պետություն առանց արդարության, չի կարող լինել պետություն առանց արդարադատության»:

Նախագահի խոսքով՝ պետության վերաբերմունքը դեպի հանրությունը և հակառակը՝ հանրության վերաբերմունքը դեպի իր սեփական պետությունը, չափվում են շատ պարզ չափանիշներով: Նա որպես օրինակ է բերել, թե ինչպես է փողոցում քայլող անձը վերաբերվում ոստիկանին. «Եթե ոստիկանին վերաբերվում է որպես պետության ներկայացուցչի՝ խորին հարգանքով և համապատասխանաբար ոստիկանն իրեն պահում է որպես պետության ներկայացուցիչ, ապա կա ներդաշնակություն հանրության և պետական կառույցի միջև, կա ինչ-որ իմաստով արդար կառուցված պետություն»:

Ըստ Արմեն Սարգսյանի, որպեսզի դատենք արդար երկիր ենք, թե ոչ, կոռուպցիա կա, թե ոչ, պետք է նայել դատարաններին, և շատ էական է, որպեսզի դատական համակարգը լինի լավագույնը, հասարակության մեջ վստահություն առաջացնի։ Այս ճանապարհին նախագահը կարևորել է բարձրագույն դատական խորհրդի, ամբողջ դատական համակարգի, յուրաքանչյուր դատավորի դերը և, իհարկե, հանրության հետ կապը:

Մեկ տարվա գործունեության արդյունքը գնահատելով տպավորիչ՝ նախագահ Սարգսյանը ողջունել է ներկայացված էլեկտրոնային համակարգում արհեստական բանականության տարրերի օգտագործումը: «Գովելի է, որ ինչ-որ իմաստով դասական և պահպանողական ինստիտուտը, որպիսին դատարանն է, առաջ է նայում, թե ինչպես պետք է փոխվի հանրության և աշխարհի հետ համընթաց»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սա ճանապարհ է, որով բոլորս պետք է անցնենք, որովհետև աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ»:

Նախագահի խոսքով՝ դատավորի և դատական համակարգի աշխատանքը բացի միայն մեծ քանակությամբ տեղեկություններ հավաքելուց, անցնելու է հաջորդ քայլին՝ վերլուծության: «Յուրաքանչյուր դատավորի, ինչպես նաև ձեր Խորհրդի համար արհեստական բանականությունը մի քանի տարի հետո դառնալու է լավագույն բարեկամը, որովհետև հնարավորություն է տալու ձեզ շատ ավելի արդյունավետ աշխատել, վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ: Արհեստական բանականությունը փոխելու է մեր կյանքը, և այդ փոփոխությունը մենք պետք է սկսենք այսօր», – ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը Բարձրագույն դատական խորհրդին մաղթել է նորանոր հաջողություններ և վստահեցրել, որ ի դեմս նախագահական ինստիտուտի, նրանք ունենալու են լավագույն բարեկամի, որը աջակցելու է, որպեսզի Խորհուրդը կայանա, աջակցելու է, որպեսզի մեր երկրում արդարության և արդարադատության նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվի, և մենք բոլորս մեր պետության և պետականության նկատմամբ լցվենք խորը հարգանքով:

Հանրապետության նախագահն այնուհետև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել պայմաններին և աշխատանքի կազմակերպմանը»: