«Էդ ո՞վ ա տեսել, որ ինձ դեպորտ են արել»․ Առաքել Մովսիսյանը՝ ԱՄՆ-ից իր վերադարձի մասին

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը վստահեցնում է՝ ինքը Հայաստանից արտագաղթելու մտադրություն չունի:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկության՝ Մովսիսյանը նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել էր ԱՄՆ՝ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել այդ երկրում: Սակայն ԱՄՆ ներգաղթային ծառայության կողմից չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 10 տարվա ժամկետով տրամադրված մուտքի արտոնագիրը, և Մովսիսյանը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան: Թեմայի առնչությամբ Factor.am-ը մի քանի հարց է ուղղել նախկին պատգամավորին։

-Ինչո՞ւ են ԱՄՆ-ից ձեզ «դեպորտ» արել։

-Ես գնացել եմ 50 ամյակ, ընդամենը 7 օր ենք մնացել, երեխեքս եկել են, 15 օր հետո էլ ես եմ եկել։ Բան ու գործ չունեն՝ հավայի գրում են, ես չեմ հասկանում՝ ինչ դեպորտ, ինչ բան, իմ անձնագիրն իմ ձեռքն է, տասը տարով մեջը խփած ա, էդ ո՞վ ա տեսել՝ ինձ դեպորտ են արել։

-Ընդհանրապես արտագաղթելու մտադրություն ունե՞ք։

-Եթե դուք գերեզմանոց ունեք, պիտի թողնեք, գնա՞ք էստեղից, ես տենց չեմ։ Հազար ընկեր ունեմ, որոնց կորցրել եմ պատերազմի դաշտում, ծնող եմ կորցրել, եղբայր, իմ ծնողի գերեզմանը պետք է թողնեմ գնա՞մ։ Վաղը որ պատերազմ եղավ, մենք ենք գնալու, մեր զինվորներին հո չե՞նք թողնի գնանք։ Եթե դավաճաններն ուզում են թողնել իրենց դիակները գնալ, ապա մենք դրան պատրաստ չենք։

-Հարմարվե՞լ եք Նոր Հայաստանի իրողություններին։

-Մենք ոնց ապրել ենք, տենց ապրում ենք, ինչի՞ մասին է խոսքը։

-Այսինքն՝ հարմարվել եք։

-Իմ համար ոնց ապրել եմ, տենց ապրում եմ, ինչի՞ մասին է խոսքը։ Ես միշտ էլ ճիշտ ապրել եմ, ցանկացած մարդ, եթե վատ բան է արել, պիտի իր պատիժը ստանա։

Շողիկ Գալստյան