ՌԴ Դաշնային խորհրդի նախագահն Ալիևից «Բարեկամություն» շքանշան է ստացել

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Բաքվում գտնվող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից «Բարեկամություն» շքանշան է ստացել՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում առանձնահատուկ ավանդի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ձեր հոբելյանի օրը (ապրիլի 7-ին) Ձեզ Ադրբեջանի բարձրագույն՝ «Բարեկամություն» շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրվել: Ես ցանկանում էի անձամբ այն հանձնել Ձեզ»,- ասել է Ալիևը:

Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ իր համար «մեծ պատիվ է Ադրբեջանի բարձրագույն պարգև ստանալու փաստը»: «Մենք հասկանում ենք մեր միջպետական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Մենք արել և անելու ենք ամեն ինչ՝ դրանց հետագա զարգացման համար»,- ասել է Դաշնային խորհրդի նախագահը:

Նա ընդգծել է, որ պարգևն իրեն պարտավորեցնում է՝ ավելի շատ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

«Դուք մեր ժողովրդի, մեր երկրի բարեկամն եք: Ադրբեջանում Ձեզ ճանաչում, սիրում, հարգում են: Դուք շատ բան եք անում մեր հարաբերությունների զարգացման համար: Եվ շքանշանը խորհրդանշում է մեր բարեկամությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը: