Հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերներն առավելագույն հավասարակշռվածություն կցուցաբերեն, քանի որ դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 1-2-ին Բուխարեստում կայացել է Ռումինիայի խորհրդարանի կողմից կազմակերպված խորհրդաժողով, որին մասնակցել են  ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը:

Խորհրդաժողովում մասնավորապես քննարկվել են Եվրոպայի ներկա և ապագա խնդիրները, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման պայմաններում աշխատատեղերի կրճատմանը, ԵՄ երկրների ու գործընկեր պետությունների տնտեսական զարգացման մակարդակների տարբերության պայմաններում արդյունավետ համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ իր խոսքում շեշտել է, որ Հայաստանում սկսած բարեփոխումները, որոնց մեծ մասը համընկնում է այն օրակարգի հետ, որը ԵՄ-ն մեզ հետ ուներ, անում է ոչ թե ԵՄ-ից խրախուսանք ստանալու համար, այլ մեր քաղաքացիների պահանջից ելնելով:

«Դա մեր տեսլականն է, և ԵՄ-ն կարող է մաս կազմել այդ բարեփոխումներին, որոնք, իմ համոզմամբ, ունենալու են նաեւ տարածվող ազդեցություն Արևելյան գործընկերության երկրներում»,-ասաց նա։

Լրագրողների հետ հարցուպատասխանի ձևաչափում Արման Եղոյանը, ի թիվս մի շարք հարցերի, խոսեց նաև ԵՄ-Ադրբեջան հնարավոր համաձայնագրի կնքման մասին՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի մասով այդ համաձայնագրում ենթադրվող դրույթներին:

Նրա գնահատմամբ՝ այդ ձևակերպումները պետք է արվեն առավելագույն կերպով հավասարակշռված ու ներդաշնակեցված ՀՀ-ԵՄ համաձայնագրի նույնանման նորմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող գործընթացների հետ: Պատգամավորն ընդգծել է, որ այստեղ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը, քանի որ բոլորից է կախված տարածաշրջանային անվտանգությունը:

«Հուսով եմ, որ ԵՄ-ի կողմից բանակցող մեր գործընկերներն առավելագույն հավասարակշռվածություն կցուցաբերեն, քանի որ դրանից է կախված լինելու մեր հարաբերությունների հետագա ընթացքը»,-ասաց նա։