Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ նա Եվրոպայում է բուժվելու նպատակով

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ երրորդ նախագահի եղբոր պաշտպանը հերքում է նրա որդու այն հայտարարությունը, թե նա երկիրը լքել է հանգստանալու և որդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործերով։

Պաշտպանի խոսքով՝ Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է բուժման նպատակով: «Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, որը տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության համար, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սակայն հետո համացանցում հայտնվեց լուսանկար, որը փաստում էր, որ Սարգսյանը լքել է ՀՀ տարածքը։ ԱԱԾ-ն էլ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ երկրից:

Լիլիթ Շաբոյան