«Գազպրոմ Արմենիան» քննարկում է աշխատակիցների կրճատման հարցը
Տնտեսություն
12.04.2019 | 14:50«Գազպրոմ Արմենիան» քննարկում է աշխատակիցների կրճատման հարցը։
Այս մասին Factor.am-ին տեղեկացրեցին ընկերության լրատվական ծառայությունից։
«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,-հայտնեցին ընկերությունից։
Աղավնի Սուքիասյան