Մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այս մասին փոխվարչապետի գրասենյակից տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Ապրիլի 11-ին փոխվարչապետի այցը մեկնարկել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի, այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ հանդիպումներով:

Հանդիպումների ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև շեշտվել է վերջերս հաստատված  «Երկրի գործընկերության շրջանակ 2019-2023» ռազմավարական փաստաթղթի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական փաստաթղթից բխող հիմնական ուղղություններով առաջիկայում նախատեսվող քայլերին, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում: Այդ համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումների հիմնական շրջանակը: Փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության շարունակականությունը հատկապես՝ կապիտալի շուկայի զարգացման, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում:

Փոխվարչապետը և Համաշխարհային բանկի պաշտոնյաները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և մտքեր փոխանակել դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ:

Այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Գեորգինա Բեյքերի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վիբկե Շլոմերը և տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄՖԿ-ի կողմից Հայաստանում մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ ՄՖԿ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում՝ վստահեցնելով, որ դա կնպաստի երկրում առավել թափանցիկ և գրավիչ բիզնես միջավայրի ստեղծմանը»: