«Գուցե շատ կտրուկ էր»․ պատգամավորները քննում են վարչապետի վարքը մաքսատանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
Բոլորը

«Արդարացի էր վարչապետի զայրույթը Արարատյան ավտոմաքսատանը, երբ նա տեսավ Հայաստանի դրոշը ոչ պատշաճ վիճակում»,-համոզված է պատգամավոր Գևորգ Պապոյանը․ «Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ դրոշն անարգված էր»։

Իշխանական պատգամավորը չէր ցանկանա, որ վարչապետի զայրույթի դեմ բողոքողները կենտրոնանային հենց երիտասարդ մաքսավորի հանդեպ տեղի ունեցածի վրա:

«Ի՞նչ աներ վարչապետը, ասեր դատապարտե՞ք այդ մարդկանց, որոնք դրոշը անարգել են, այսինքն, ավելի ցավոտ լուծմա՞ն գնար»,-հարցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։

Նա զգուշացնում է, որ օրենսդրությամբ Հայաստանի դրոշն անարգելը նույնիսկ ազատազրկմամբ է դատապարտվում, իսկ վարչապետը զայրացել է ոչ թե մաքսավորի, այլ երևույթի վրա։

«Պատկերացրեք իրավիճակ՝ վարչապետը տեսավ գետնին քցած կեղտոտ դրոշ ու անցավ գնաց։ Ի՞նչ է նշանակում, որ կարելի է մեր երկրում ցանկացած դրոշ գետնին քցել ու անցնել առա՞ջ»,- ուզում է հասկանալ պատգամավորը։

Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի զայրույթը բնական էր և նա զայրանում էր իր ենթակայությամբ գտնվող կառույցի աշխատակցի նկատմամբ։

«Կարող է շատ կտրուկ էր նման արտահայտությունը, բայց վերաբերմունքը համապատասխանում էր էն իրողությանը, որ կար էդ պահին»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։

Հենց այդ պատճառով պարոն Աղազարյանը չի կարծում, թե վարչապետը նվաստացրեց երիտասարդ մաքսավորին․ «Վարչապետը նմանատիպ աուրա չունի, իր աուրան միայն դրական է, եթե նույնիսկ շատ ուժեղ դիտողություն է անում, չպետք է ցավ զգալ, այլ անհարմարություն զգալ, որ նման իրավիճակում ես հայտնվել»։

Ըստ պատգամավորի՝ տրամաբանական էր ոչ միայն զայրույթը դրոշի հանդեպ վերաբերմունքի պատճառով, այլև Փաշինյանի հրահանգը մաքսավորին՝ դիմում գրելու և աշխատանքից ազատվելու առումով։

«Ես, ճիշտն ասած, կմտածեի, որ նաև ղեկավարությանը նմանատիպ դիտողություն արվի, որովհետև յուրաքանչյուր հաստատության ղեկավար պետք է ինքը առաջին հերթին հետևի անհրաժեշտ կարգի ապահովմանը»,- նկատում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Հարություն Բաբայանը ի տարբերություն իր կոլեգաների, ընդհանրապես ոգևորված չէ երիտասարդ մաքսավորին ուղղված վարչապետի զայրույթով․ «Դա կոպիտ էր»։

Ըստ Հարություն Բաբայանի, վարչապետը չպետք է ցուցումներ տար շարքային աշխատողին, դրա համար կա ղեկավարություն։

«Եթե ես լինեի ղեկավար, երևի թե ինձ թույլ էլ չտայի դիտողություն անել, որովհետև իմ դիտողություններն ավելի շատ ուղղված կլինեին համակարգի պատասխանատուին, քան սովորական աշխատակցին»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Հարություն Բաբայանը։

Հարություն Բաբայանը հիշեցնում է, որ հեղափոխությունը սիրո և հանդուրժողականության անվան տակ է արվել, իսկ նման բաները պետք է արտահայտվեն ոչ թե ընդհատումներով, այլ՝ միշտ։

Մհեր Արշակյան