Զավեշտալի ծրագիր է, փորձում են Կառավարությունից գումար շորթել. Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության ապահովագրության մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գյուղատնտեսության ապահովագրության՝ Կառավարության ծրագիրն Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը զավեշտալի է բնորոշում:

«Հերթական դատարկագլխի ծրագիր, որը փորձում է Կառավարությունից գումար շորթել: Գուցե կկարողանա, բայց որևէ հեռանկար չեմ տեսնում ապահովագրության ծրագրի մեջ, քանի դեռ մենք չունենք իդեալական ոռոգման համակարգ, իդեալական բույսերի պաշտպանություն, անասնաբուժություն և հակակարկտային ծառայություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բերբերյանը:

Գյուղատնտեսը խնդիրներ է տեսնում նաև անասնապահության ոլորտում. ասում է՝ անկումը շարունակվում է, իսկ իշխանությունները որևէ քայլ չեն անում: «Հիմա ինչ-որ նոր բան են մտածել`վարկային կոմպոնենտով: 10 տարի առաջ նույն բանը Գյուղնախարարություն էր անում, բայց այդ դեպքում վարկային տոկոս չկար, Գյուղնախարարությունը ձեռք էր բերում, տալիս էր, հետո գումարը վերականգնում էր։ Իսկ այստեղ բանկերը գումարներ են աշխատում գյուղացիների հաշվին: Ի՞նչն է փոխվել, ի՞նչ նոր մոտեցման մասին է խոսքը, սա՞ է նոր մոտեցումը: Հիմա գյուղացին պետք է բանկին էլ տոկոսադրույք տա, որ այդ անասունները ձեռք բերի»,- նշեց նա: Փոխարենը Հրաչ Բերբերյանը բերքառատ տարի է կանխատեսում:

Ըստ նրա՝ եթե ապրիլի վերջին ցրտահարություն չլինի, կայուն բերք կունենք: «Այս տարին, կարծես, բարեհաջող է. եղանակային շեշտակի փոփոխություններ չունենք, կարծես թե խուսափում ենք ցրտահարությունից: Ամեն դեպքում, մի փոքր վտանգ ունենք ապրիլի վերջին՝ կապված ցրտահարությունների հետ: Եթե դրանից էլ խուսափեցինք, կարծում եմ՝ կայուն, առատ բերք կունենանք»,- ասաց գյուղատնտեսը:

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ Հրաչ Բերբերյանն ասաց. ««Սպայկա»-ի տնօրենին ձերբակալելու իմաստը չեմ տեսնում: Ի՞նչ պետք է աներ, փախչե՞ր Հայաստանից, թե՞ խոչընդոտեր քննությանը: Գուցե, ընդհակառակը, օգուտ կտար»: Բերբերյանը չի կարծում, որ «Սպայկա»-ն կդադարեցնի գյուղմթերքի մթերումը, ինչի մասին հայտարարել էր ընկերությունը: «Որովհետև գիտի՝ շուկան դատարկ չի մնա: Եթե ինքը չլինի, այլ ընկերություն կգա: Կարծում եմ՝ այդ ընկերության աշխատակիցները շատ բանիմաց են»,- հավելեց նա: