Վարչապետ Փաշինյանի գործող համակարգը տանում է միակուսակցական արատավոր համակարգի վերականգնմանը․ Անդրանիկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Նոր Հայաստանի իրողությունների ներկայիս տրամաբանությունը «Ժառանգություն» կուսակցության նորհայաստանյան տրամաբանության մեջ չի տեղավորվում: Իհարկե, մենք ողջունում ենք հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա ընտրած մեթոդաբանությունը չենք ընդունում»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդադառնալով վերջին քաղաքական զարգացումներին, ասաց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։

«Օրերս մենք ականատես եղանք վարչապետի սարքած տեսարանին, որի շրջանակում  նրա կողմից քաղաքական ճնշման արդյունքում աշխատանքից ազատվելու դիմում գրեց մաքսատան աշխատակիցը։ Մենք կոչ ենք անում  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հետամուտ լինել այս գործընթացի իրավական ամբողջականությունն ապահովելու համար։ Ճիշտ է, այս գործողություններից հետո կհարգվի ՀՀ-ի դրոշը, սակայն ընտրած մեխանիզմը՝ այն է քաղաքական պատվերի արդյունքում մարդուն աշխատանքից ազատելը, ՀՀ քաղաքացուն նվաստացնելու քայլ ենք համարում»,- ասաց  Գրիգորյանը։

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության նախագահը ողջունեց Նիկոլ Փաշինյանի՝ Պապ թագավորի ճանապարհն անցնելու պատրաստակամությունը, սակայն հավելեց՝ վարչապետի պատկերացումները պատմության մասին կիսատ են:

«Մենք ողջունում ենք վարչապետի այս մոտեցումը, սակայն առերեսումը պատմության հետ կիսատ ենք համարում, որովհետև Պապից զատ մենք ունեցել ենք նաև այլ թագավորներ՝ այդ թվում Բագրատունյաց թագավոր Սմբատ 1-ին, որը կործանման եզրին կանգնեցրեց այդ թագավորությունը, իսկ դրա պատճառն այն էր, որ այդ թագավորն սկսեց առաջնորդվել սեփական և օտար սկզբունքով՝ հիմք դնելով քաղաքական ճգնաժամի։ Հիմա էլ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ սկսելու տարրեր կան, և դա կառավարման սխալ մեթոդաբանության արդյունք է։ Վարչապետ Փաշինյանի գործող համակարգը տանում է միակուսակցական արատավոր համակարգի վերականգնմանը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան