Հակոբ Արշակյանը հանդիպել է «Google»-ի ինժեներական մասի տնօրենի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Հակոբ Արշակյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գուգլ (Google) ընկերության ինժեներական մասի տնօրեն Սառա Քլատերբակի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ուղղություններով աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային խմբի կողմից բարձրացված հրատապ հարցեր։

Մասնավորապես կարևորվել են հայաստանյան թրենդերի հատվածն ակտիվացնելուն ուղղված աշխատանքները, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալու, թե ինչն է ներկայում Հայաստանում առավել ընդունելի՝ դրանով ուժեղացնելով տեղական արտադրողի դիրքերը։

Քննարկվել են նաև մոնետիզացիան վիդեոբլոգերների և լրատվամիջոցների համար ակտիվացնելուն ուղղված քայլերը։

Նախարարը նշել է, որ ներկայում շատերը ստիպված են ներկայանալ որպես այլ երկրներից օգտատերեր, որպեսզի կարողանան միացնել մոնետիզացիան։ Բայց նույնիսկ այս վիճակում հայալեզու բովանդակությունը ստանում է չնչին ֆինանսական հնարավորություններ, այսինքն՝ հայալեզու բովանդակությունը չի խրախուսվում։ «Google»-ի հետ գլոբալ խնդիրն այն է, որ գովազդատուների համար հասանելի չէ հայալեզու գովազդը։

Առաջ է քաշվել հայալեզու գովազդի խնդիրը «Google AdSense»-ի մակարդակով լուծելու հարցը։ Նշվել է, որ դրա անհասանելիությունն ունի բազմաթիվ բացասական հետևանքներ, օրինակ, հայաստանյան լրատվականներին թույլ չի տալիս այս գործիքակազմի միջոցով ձեռք բերել ավելի մեծ ֆինանսական անկախություն, որը տրամադրում է «Google»-ը։

Ներկայացված խնդիրների լուծումը, ըստ աշխատանքային խմբի հաշվարկների, լուրջ խթան կլինի հայաստանյան և հայալեզու վիդեոարտադրանքը զարգացնելու համար։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ այն կխթանի նաև խոսքի և կարծիքի ազատությանը Հայաստանում, ինչպես նաև մեծ ներդրում կլինի աշխարհասփյուռ հայերի համար՝ հայերեն լեզվի իմացությունը պահպանելու տեսանկյունից։

Քննարկվել են այն հստակ քայլերը, որոնց լուծման արդյունքում Հայաստանի բնակչությունը, մեդիան, բիզնեսը հնարավորություն կունենան ավելի համապարփակ օգտվել «Google»-ի և «Youtube»-ի ծառայություններից։

Անդրադարձ է եղել «Google»-ին առնչվող մի շարք այլ խնդիրների, այդ թվում՝ «Google Maps»-ում տեղ գտած անճշտություններին, ինչի պատճառով նավիգացիան Հայաստանի տարածքում բարդացված է և որոշ ճանապարհներ քարտեզի վրա գծագրվում են խիստ սխալներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից ներգրավել մասնագետների, որոնք կաշխատեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը Սառա Քլատերբակին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին, խնդրել նաև պաշտոնական հրավերը փոխանցել Գուգլ («Google») ընկերության ղեկավարությանը»,- ասված է հաղորդագրությունում: