«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն գազալցակայաններից հանում է իր սարքավորումները․ ընկերության գործադիր տնօրեն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված այդ նախաձեռնությունն իրականում չի պայքարում խաղամոլության դեմ․ ավելին՝ որևէ հարց չի լուծում, ինչով պայմանավորված էլ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննությունը հետաձգվեց՝ անգամ Կառավարության կողմից տրված դրական եզրակացության պարագայում, որովհետև դեռևս կան չճշտված և չպարզաբանված հարցեր։

Միքայելյանի խոսքով՝ այս նախագծի ժամանակավրեպությունն ընդունում են ոչ միայն շահառու կազմակերպությունները, այլ նաև  խնդրի կարգավորմամբ զբաղվող պատկան կառույցները։

«Օրենքի նախագծի հեղինակներից Ալեն Սիմոնյանն ասում է, թե բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպվող վիճակախաղերը շատ ավելի գրավիչ են, քան օնլայն տիրույթում իրականացվողները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև բուքմեյքերական գրասենյակներ այցելելը ժամանակատար է, ինչը չկա օնլայն հարթակում գրանցվելու և խաղալու պարագայում, հետևաբար՝ գայթակղությունը ինտերնետ հարթակում շատ ավելի մեծ է։ Մյուս կողմից, եթե բուքմեյքերական գրասենյակներում խաղալու  գայթակղությունն այդքան մեծ է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինտերնետ տիրույթում շրջանառվող գումարը 4-5 անգամ մեծ է բուքմեյքերական գրասենյակների շրջանառությունից, հետևաբար՝ խաղամոլության իրական վտանգը ինտերնետ տիրույթում է։ Իհարկե՛, ես չեմ քարոզում խաղամոլություն, բայց այն օրենքի նախագիծը, որն առաջարկում է Ալեն Սիմոնյանը, խաղամոլության ոլորտում որևէ հարց չի կարգավորում, այլ առաջացնում է աշխատատեղերի և բյուջե միլիարդավոր դրամների մուտքերի կրճատումներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ընկերությունն ունի ոչ թե 100 աշխատող, ինչպես ասել է Ալեն Սիմոնյանը, այլ՝ 496։

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը նաև նշեց, որ իրենք նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ առաջարկելով, ոչ թե փակել բոլոր բուքմեյքերական գրասենյակները, այլ դրանց թիվն ընդամենը կրճատել։

«Նախագծի ընդունման պարագայում մեր ընկերությունը կհայտնվի փակման եզրին։ Կստացվի մի իրավիճակ, որ օրենքի պահանջով մենք կփակվենք և դաշտում կստեղծվեն  մենաշնորհ ընկերություններ, որոնց տերերը ինտերնետ հարթակում են իրենց գործունեությունը ծավալում, իսկ մեր փաստացի կորուստը կկազմի 1,5 մլրդ դրամ, քանի որ հենց այդքան են կազմում մեր  չփոխհատուցված միջոցները, ուստի այս օրենքի նախագիծը սպառնալիք է հենց մեզ համար»,- ասաց նա։

Սարգիս Միքայելյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի մտահոգությունները գազալցակայաններում տեղադրված սարքավորումների վերաբերյալ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն ինքնակամ գազալցակայաններից կհանի իր սարքավորումները և կտեղափոխի բույքմեյքերական գրասենյակներ։

«Դրա արդյունքում կիսով չափ ընկերության շահույթը կկիսվի, սակայն, չնայած դրան, ինքնակամ մեր սարքավորումները կհանենք գազալցակայաններից»,- եզրափակեց  Միքայելյանը։

Աղավնի Սուքիասյան