«Ես Վստրեչի Ապերին չեմ ճանաչում». Արման Ամիրաղյան

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

«Բեստ Ֆրութ» ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը պնդում է, որ ինքը երբևէ որևէ կապ չի ունեցել Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» ՀԿ-ն, հղում անելով «Առավոտ» օրաթերթին, տեղեկություն էր հրապարակել իր կայքում, որ Ամիրաղյանը թիվ 75 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի տարածքում «կոկորդ պատռելով» սպառնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, որ իրենք չեն թողնի «Սերժին մեկն անցնի»:

«Վերջինս թաղային և քրեական հեղինակություններ Տէցի կռուգի Լյովիկի և Վստրեչի Ապերի հետ համակարգել է Շենգավիթ համայնքում ընտրախախտումների գործընթացը, մարդկանց փող և բենզինի կտրոններ բաժանել»,- նշված է հրապարակման մեջ:

Այս կապակցությամբ Արման Ամիրաղյանը հավաստիացրեց․ «Իմ և Վստրեչի Ապերի միջև կապ ընդհանրապես չի եղել, այդ հրապարակումը իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Ես էլ ՀՀԿ-ական չեմ: Ես այդ մարդկանց չեմ ճանաչում, նման բան էլ տեղի չի ունեցել: Ես նրան ճանաչել եմ միայն լրատվամիջոցներից, գիտեմ, որ Երևանի բնակիչ է, անհատական որևէ բան չկա մեր մեջ»,- նշված հրապարակման վերաբերյալ ասաց Ամիրաղյանը:

Հարցին, թե ինչու տասը տարի առաջ չի հերքել տեղեկությունը, Ամիրաղյանն ասաց, որ այդ տարիներին հրապարակմանը ծանոթ չի եղել:

Հայկ Վարդանյան