ԵԽ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման գործում. Թորբյորն Յագլանդը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

«Մինչ հանդիպումն սկսելը տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպայի խորհրդի «Ոսկե գրքում»:

Հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին, և Եվրոպայի խորհուրդը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար և բարձր գնահատել նրա անձնական ավանդը Եվրոպայի խորհրդի գործունեության արդյունավետ իրականացման և հեղինակության բարձրացման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի համար ԵԽ-ն կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ:

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է` ժողովրդավարությունը Հայաստանի և հայ հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք, այլ ոչ թե արտաքին կողմնորոշում, և Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու այն ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու ճանապարհով: Թորբյորն Յագլանդն իր հերթին կարևորել է Հայաստանում` որպես ԵԽ անդամ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը` նշելով, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի և հայ ժողովրդի եվրոպական արժեքներին հանձնառու լինելու մասին, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին այդ գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: