Բանակի համար արդյունավետ գնումներ կազմակերպելու համար փոփոխություն կկատարվի օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել  «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ։

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ ապահովման գործընթացի հրատապության և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 04.05.17թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից, եթե նախատեսված են գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով:

Այսինքն, եթե գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով ի սկզբանե չի նախատեսվել, որ գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունները կարող են ձեռք բերվել այդ գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից, ապա տեխնիկական սպասարկման ծառայությունները պետք է ձեռք բերվեն մրցակցային ընթացակարգերով:

Սակայն նշված նորմը հաճախ առաջացնում է խնդիրներ, քանի որ, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ծառայողական մարդատար ավտոմեքենաների գնման պայմանագրերով նման դրույթ չի նախատեսվել, ինչով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունը այդ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունները տարիներ շարունակ ձեռք է բերում մրցակցային ընթացակարգերով:

Արդյունքում հաղթող են ճանաչվում ոչ այդ ավտոմեքենաներն արտադրած ընկերությունների՝ ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, նկատի ունենալով, որ այդ ծառայությունները մատուցող ընկերությունները, ըստ էության, մասնագիտացված չեն այս կամ այն ֆիրմայի ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման գործում կամ չունեն մասնագիտացված բարձրակարգ մասնագետներ, հաճախ վերջիններիս կողմից վերանորոգված ավտոմեքենաները կարիք է լինում կրկին վերանորոգելու, ինչը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակի կորուստ:

Այսինքն՝ մրցակցային ձևով այդ ծառայությունների ձեռքբերման արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ավելի շատ կրում է ինչպես ֆինանսական վնասներ, այնպես էլ ժամանակի անհարկի կորուստ:

Նախագծով առաջարկվում են նաև այլ փոփոխություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։